Ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը․ վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»
ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված ուսանողները վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և պահանջում հանդիպում կառույցի ղեկավարության հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
[aa7fe4fe320943dc976629c802a73111.jpg]
[63cb295d6bb2d226608228f8248db405.jpg]
[8bbc46b301760f407e1085d9b2568d0a.jpg]
[ff06689ab91205452d876a536f952a60.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...
Կոռնիձոր այցելողները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդա...