Տնտեսություն
Նիգերն այլևս ոսկի և ուրան չի մատակարարի Ֆրանսիային
Նիգերը որոշում է կայացրել դադարեցնել ոսկու և ուրանի արտահանումը Ֆրանսիա, հաղորդում է Sky News Arabia-ն։
Նշվում է, որ Նիգերը Փարիզի ամենաուժեղ դաշնակիցներից մեկն է Սահելի և Սահարայի երկրներում, ինչպես նաև ուրանի մատակարարման հիմնական աղբյուրը, որն օգտագործվում է երկրի միլիոնավոր ընտանիքների համար էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։
2021 թվականին Նիգերն ապահովել է Եվրամիության անդամներին ուրանի մատակարարումների գրեթե 25%-ը։
Ֆրանսիան Ուրանի արդյունահանումը Նիգերում իրականացնում է 1970 թվականից։
2020 թվականին ֆրանսիական ռեակտորներում օգտագործվող ուրանի մոտ 35%-ը ստացվել է Նիգերից։
Ավելի վաղ Նիգերում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Տղամարդը ձկան կեր է կերել Լուկաշենկոյին հաճոյանալու համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարարտանյութի գինը կսուբսիդավորվի. Գևորգ Պապոյան
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
3.7