ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանը Թվիթերի իր հետնանկարը տեղադրել է Արարատի պատկերը
ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանը՝ Օլիվյե Դեկոտինյին, Թվիթերի իր միկրոբլոգի հետնանկարի հատվածում Արարատ սարի նկարն է տեղադրել։
Նշենք, որ նա իր դիվանագիտական ծառայությունն է անցկացրել the Washington Institute-ում: 2012-2015 եղել է երկրորդ հյուպատոս Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը: Այնուհետև Ֆրանսիայի ԱԳՆ-ում զբաղվել է քաղաքական-ռազմական հարցերով, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և ԵՄ քաղաքական-ռազմական հարցերով` Լիբիայում, Բալկաններում և Կովկասում: Մինչ Հայաստան ժամանելը եղել է Իրաքի Քուրդիստանում Ֆրանսիայի հյուպատոս։
Հիշեցնենք՝ հուլիսի 9–ին Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտնել էր, որ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նոր պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։
[ff4b85e657c0690a9d9ed423349fc0d3.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...