Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունն աշխատակիցներին արգելել օգտվել Apple-ի սարքավորումներից․ ՌԴ
Ռուսաստանի մշակույթի նախարարությունն իր աշխատակիցներին արգելել է օգտագործել Apple ընկերության տեխնիկան։ Այս մասին գրել է «Осторожно, новости» թելագրամյան ալիքը՝ իր աղբյուրներին հղումով։
«Մշակույթի նախարարությունը աշխատակիցներին արգելել է օգտվել Apple-ի սարքավորումներից։ Այս հրամանը նախարարության էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգում հայտնվել է նախորդ շաբաթ։ Շուտով այն պետք է ստորագրության համար հանձնվի աշխատակիցներին»,- գրել են տելեգրամյան ալիքում, փոխանցում է Ura.ru-ն։
Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրին, նշում են, որ նախարարության պաշտոնյաները դժգոհ են նման սահմանափակումից։
«Արգելքի պատճառով բոլոր կոնտակտները պետք է տեղափոխվեն այլ սարքեր, ծառայողական հեռախոս ոչ մեկին չի տրվի, ուստի այժմ աշխատակիցները մտահոգված են նոր սարք գնելով», - գրում է ալիքը։
URA.RU-ն հարցում է ուղարկել ՌԴ մշակույթի նախարարություն՝ տեղեկությունը ճշտելու համար։ Առայժմ արձագանք չկա։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները լրտեսում են Apple սարքերի օգտատերերին։ Գերատեսչության տվյալներով՝ գաջեթները վարակված են վնասակար ծրագրերի ապահովմամբ։ Հենց այդ պատճառով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակիցներին արգելվել է օգտագործել ամերիկյան ընկերության սարքերը։
[67587a5ccb44afc998b8e767b44b0d5c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...