Հումանիտար ճգնաժամ, գերիներ, ապօրինի արգելափակում. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը. այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։
Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։
Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումները Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»,- հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի...