Էրդողանը մտադիր է եռապատկել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը
Թուրքիան ամբողջ աշխարհին կներկայացնի պաշտպանական արդյունաբերության նորույթները, որ ստեղծվել են առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ և նոր հորիզոններ են բացելու։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում անցկացված IDEF-23 պաշտպանական արդյունաբերության միջազգային 16-րդ ցուցահանդեսի փակման արարողությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում նախկինում սկսված նախագծերը կարագացվեն։ Բացի այդ, Թուրքիան կշարունակի զինված ուժերի կարիքներից բխող նոր արտադրանքի մշակումը։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ եթե 2002 թ․ պաշտպանական արդյունաբերության հատվածում գործում էր ընդամենը 57 ընկերություն, ապա այսօր այդ թիվը 2500 է։
«Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը առաջին կիսամյակում գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Մենք նպատակ ենք դրել արտահանման ցուցանիշը մինչև տարվա վերջ հասցնել 6 մլրդ դոլարի»,- նշել է նա:
Էրդողանն անդրադարձել է նաև առաջին թուրքական KAAN ռազմական ինքնաթիռին՝ նշելով, որ այն անգարից դուրս է եկել 3 ամիս առաջ և թռիչքի պատրաստ կլինի տարվա վերջին։
Ըստ Էրդողանի, Թուրքիան այսուհետ էլ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր հնարավորություններով ու փորձով կօգնի բարեկամական և եղբայրական երկրներին։
Նա անընդունելի է համարել երկրների միջև անվտանգությունը որպես սպառնալիք կամ ճնշման լծակ օգտագործելը։
«Թուրքիայի նպատակը առաջիկայում արտահանման մեծացման հաշվին պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգի ամրապնդումն է»,- ավելացրել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...