ԱՄՆ-ը մտադիր է սեպտեմբերին «Աբրամս» տանկեր ուղարկել Ուկրաինա. Politico
ԱՄՆ իշխանությունները մտադիր են սեպտեմբերին սկսել «Աբրամս» տանկերի մատակարարումները Կիև: Այս մասին գրում է Politico-ն:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օգոստոսին պետությունները նախատեսում են Գերմանիա ուղարկել այս տեսակի մի քանի ռազմական տանկեր, որտեղ դրանք կարդիականացվեն դրանք։ Երբ այս գործընթացն ավարտվի, «Աբրամս» տանկերի առաջին խմբաքանակն Ուկրաինա կժամանի հաջորդ ամիս։
Նշվում է, որ մինչ ուկրաինացի զինվորականները կսկսեն օգտագործել այս տանկերը մարտի դաշտում, նրանք պետք է անցնեն մոտ տասը շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթաց։
Պարբերականի տվյալներով՝ ուսումնավարժությունը տեղի կունենա Գերմանիայի «Գրաֆենվեր» ռազմաբազայում։ Սպասվում է, որ այն կավարտվի օգոստոսին։
Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին, որ Ուկրաինային զենքի մատակարարումը ոչինչ չի փոխում և միայն երկարացնում է հակամարտությունը։ Ինչպես ընդգծել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են այս առճակատման մեջ ոչ միայն զենքի մատակարարման, այլ նաև անձնակազմի վերապատրաստման հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը կրակ չի բացել. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի Պ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Շոյգուն Հյուսիսային Կորեայի բանակն անվանել է «ամենաուժեղն աշխարհում»
Շոյգուն Հյուսիսային Կորեայի բանակն անվանել է «աշխարհի ամենաուժեղը»։ Այս մասին գրում է NEXTA Live-ը: Հայտնել է...
Իսրայելցի զինվորականները սպանել են պաղեստինցի 14-ամյա տղային` կրակելով նրա գլխին
Իսրայելցի զինվորականները սպանել են պաղեստինցի դեռահասին` կրակելով գլխին: Այս մասին գրում է ИА Реалист թելեգրամյան ալիքը:...