Իսրայելցի զինվորականները սպանել են պաղեստինցի 14-ամյա տղային` կրակելով նրա գլխին
Իսրայելցի զինվորականները սպանել են պաղեստինցի դեռահասին` կրակելով գլխին: Այս մասին գրում է ИА Реалист թելեգրամյան ալիքը:
Պաղեստինցի 14-ամյա Ֆարիս Աբու Սամրան մահացել է հուլիսի 27-ի գիշերը` Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելական ռազմական գործողության ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի կրակոցից:
Իսրայելցի զինվորները կրակել են դեռահասի գլխին: Հաղորդվում է, որ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Դեռահասը դարձել է հինգերորդ պաղեստինցին, ով սպանվել է իսրայելցի զինվորականների կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը Հորդանան գետի Արևմտյան ափին սկսեց վերջին տասնամյակների ամենախոշոր ռազմական գործողություններից մեկը և հայտարարեց ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու մասին: Իսրայելի զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ իրենք անգործ չեն մնա «քանի դեռ ահաբեկիչները շարունակում են վնասել խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Ջենին ճամբարը որպես թաքստոց»։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը կրակ չի բացել. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի Պ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Շոյգուն Հյուսիսային Կորեայի բանակն անվանել է «ամենաուժեղն աշխարհում»
Շոյգուն Հյուսիսային Կորեայի բանակն անվանել է «աշխարհի ամենաուժեղը»։ Այս մասին գրում է NEXTA Live-ը: Հայտնել է...
ԱՄՆ-ը մտադիր է սեպտեմբերին «Աբրամս» տանկեր ուղարկել Ուկրաինա. Politico
ԱՄՆ իշխանությունները մտադիր են սեպտեմբերին սկսել «Աբրամս» տանկերի մատակարարումները Կիև: Այս մասին գրում է Politico-ն:Լրա...