ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 26-ին՝ ժամը 08։02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի խցիկը:
[c8c44403f76d2681a3af22225cc7327c.jpg]
[942adee257067c2304d969eb0ef5180e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած
Հուլիսի 25-ին, ժամը 14։48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվ...
Մեկ օրում երկու ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել
Ադրբեջանում զինծառայողներն ինքնասպան են լինում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Միայն այսօր երկ...
Վթարի է ենթարկվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը
Ֆլորիդայի նահանգապետ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը ավտովթարի է ենթարկվել Թենեսիում: Այս մասին հայտնում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՆ УАЗ-ը Առինջ-Սևան ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության...