Հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի ոչնչացումը մեր կատարածներից մեկն է․ ՈւԱԾ ղեկավար
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտնել է, որ 2022 թվականի աշնանը Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած են եղել իր գերատեսչության աշխատակիցները, փոխանցում է РИА Новости-ն։
«Կան շատ տարբեր գործողություններ, հատուկ գործողություններ, մի քանիսի մասին մենք կկարողանանք խոսել, որպեսզի բոլորը տեսնեն հաղթանակից հետո, մյուսների մասին ընդհանրապես չենք խոսի։ Իմ գործընկերն այսօր հագել է համապատասխան շապիկ. սա մեր իրականացրածներից մեկն է, այն է՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի ոչնչացումը»,- ասել է Մալյուկը։
Հուլիսի 9-ին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ 2022 թվականի աշնանը Ղրիմի կամրջի պայթեցման պատասխանատվությունը կրում են Կիևի իշխանությունները։
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Ավելի ուշ երկրի Քննչական կոմիտեն հաստատել է, որ ահաբեկչության կազմակերպման հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։