Անհետ կորած տղամարդու մարմինը գտել են կոկորդիլոսի որովայնում

Մալայզիայում կորած տղամարդու մարմինը գտել են կոկորդիլոսի որովայնում։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։ Մնացորդների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանում են կորած մարդուն։

 

Հաղորդվում է, որ զոհվածը 60 տարեկան տղամարդ է։ Տղամարդու հարազատները նախ դիմել էին ոստիկանություն և տեղեկացրել նրա անհետացման մասին, ինչից հետո սկսվել են որոնումները։ Հետաքննության ընթացքում պարզվել է՝ հնարավոր է, որ որոնվողին կոկորդիլոսն էր կերել։ Հետո, արդեն այս մասին հաստատվել է տվյալ սողունին հերձումից հետո։

Հրշեջ-փրկարարական կայանի պետը պատմել է, որ զոհվածի ընտանիքի անդամները ներկա էին կոկորդիլոսի որովայնի բացման ժամանակ։ Գիշատչի փորում գտնվել են մարդկային մնացորդներ։ Կատարված փորձաքննությունը հաստատել է, որ դրանք պատկանել են հենց որոնվողին։

 

Ոստիկանությունը հայտարարել է, որ կոկորդիլոսը հարձակվել է մալայզիացու վրա։ Այն կշռում էր 800 կիլոգրամ, ուներ  4 մետր երկարություն։

Քաղաքականություն