Սերգեյ Շոյգուն մեկնել է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած ռազմական պատվիրակությունը ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռը ժամանել է Սունան միջազգային օդանավակայան (Փհենյանի արվարձան):
Նշվում է, որ պատվիրակությունը կմասնակցի հանդիսավոր միջոցառումների՝ «նվիրված 1950-1953 թվականների Հայրենական ազատամարտում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակին»։
«Այս այցը կնպաստի ռուս-հյուսիսկորեական ռազմական կապերի ամրապնդմանը և կարևոր փուլ կդառնա երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Շոյգուն հյուսիսկորեական կողմի հրավերով հուլիսի 25-27-ը կայցելի Հյուսիսային Կորեա։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...