Մասաչուսեթսի նահանգապետը Բայդենին կոչ է արել արցախցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերել
Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի հետ։
Նամակում նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի ծանր վիճակը՝ հիշեցնելով ցեղասպանության նոր ազդակները վստահելի լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների կողմից։
Հիլին կոչ է արել գտնել Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավոր ուղիները և շարունակել խթանել դիվանագիտական ջանքերը շրջափակումը վերացնելու համար:
Նա ընդգծել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Մասաչուսեթսում բնակվող ամերիկահայ համայնքի և նահանգի բոլոր քաղաքացիների անունից խնդրում եմ վարչակազմին օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Արցախի անվտանգությունն այժմ և ապագայում ապահովելու և Հայաստանում խաղաղությունը խթանելու համար»,- ասված է նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում...