ԱՄՆ ՌՕ միջուկային սուզանավը հասել է Հարավային Կորեա
Մոտ 40 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան միջուկային բալիստիկ հրթիռային սուզանավը հուլիսի 18-ին կանգ է առել Հարավային Կորեայում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Կուրտ Քեմփբելին:
Սուզանավը ժամանել է Բուսանի նավահանգիստ։ Վերջին անգամ ամերիկյան միջուկային սուզանավն այցելել է Հարավային Կորեայի ջրեր 1980-ականներին:
Քեմփբելն ասել է, որ սուզանավի այցը «Հարավային Կորեայի պաշտպանությանը Ամերիկայի հանձնառության նշան է», և որ ԱՄՆ-ն ցանկանում է ապահովել ամուր և մշտական միջուկային զսպող ուժ: Նշվում է, որ միջուկային սուզանավի տեղակայումը նպատակ ունի հակազդել Հյուսիսային Կորեային։
Ավելի վաղ Միացյալ Նահանգերն ու Հարավային Կորեան այս մասին համաձայնագիր էին ստորագրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...