Հասարակություն

Կոտայքի մարզում փեսան այցելել է իր զոքանչի գերեզմանին, այնտեղ էլ հանկարծամահ է եղել

Կոտայքի մարզում փեսան այցելել է իր զոքանչի գերեզմանին, այնտեղ էլ հանկարծամահ է եղել

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գերեզմանոցում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.cօm-ը: 

 

Հաղորդվում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմաններում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սամսոն Խ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը այցելել է իր զոքանչի գերեզման, որտեղ էլ հանկարծամահ է եղել։ 

 

Մանրամասները` սկզբնաղբյուրում: 

 

[611ab94e4ecf5ac4add03e1aa68e1dc8.png]

 

[45a1d40d191db5b051c13dd93e54444e.png]

 

[85817c0b773408895938b76af8e8ab20.png]

 

[ac3cfe018e2b75ba71d79da82594123a.png]

 

[d27819ff375dae1f2c33d26eea6bca72.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250