![Զախարովան՝ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/78721c317c43a297162cfd8e81392b51.webp)
Զախարովան՝ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի մասին
![Զախարովան՝ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/78721c317c43a297162cfd8e81392b51.webp)
RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է», - նշված է մեկնաբանության մեջ։
Ըստ Զախարովայի՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ահաբեկչական էությունը և պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից։