Հասարակություն

Թուրքիայում անոմալ շոգ է. օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 45 աստիճանի

Թուրքիայում անոմալ շոգ է. օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 45 աստիճանի

Թուրքիայի զգալի մասում այս շաբաթ հաստատված շոգը  մոտ 45 աստիճան կլինի։ Այս մասին հայտնել  է «ՌԻԱ Նովոստին»:

 

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ երեկ Ստամբուլի ասիական կողմում գրանցվել է 39,7 աստիճան տաքություն, ընդ որում` ասֆալտը տաքացել է մինչև 50 աստիճան, իսկ բժիշկները, մասնավորապես Ստամբուլի Ջերահփաշայի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Իբրահիմ Իքիզջելին զգուշացրել է, որ ցանկացած մարդ, ով ավելի քան 15-20 րոպե մնա արևի տակ, կարող է արևահարվել:

 

Հարավային հանգստավայրերում իրավիճակն ավելի բարդ է։ Եթե Ստամբուլում շաբաթ օրը ջերմաստիճանը նվազել է մինչև 32 աստիճան, ապա Անթալիայում, Ալանիայում, Բոդրումում, Մարմարիսում, Մերսինում ու մի շարք այլ քաղաքներում ջերմաստիճանը հատել է +40–ի սահմանը` որոշ դեպքերում հասնելով +44–ի:

 

Թուրքիայում շոգի և օդորակիչների ու օդափոխիչների համատարած օգտագործման պատճառով հուլիսի 14–ին սահմանվել է էլեկտրաէներգիայի սպառման նոր ռեկորդ՝ ավելի քան 1 միլիոն 52 հազար մեգավատտ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250