Հասարակություն

Պերուում հնագետները հայտնաբերել են 3000 տարվա վաղեմության միջանցք

Պերուում հնագետները հայտնաբերել են 3000 տարվա վաղեմության միջանցք

Պերուում հնագետները հայտնաբերել են 3000 տարվա վաղեմության միջանցք, որին կոչել են «Կոնդորի անցուղի»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Նշվում է, որ Լիմայից մոտ 190 մղոն (306 կմ) հյուսիս-արևելք գտնվող Չավին դե Հուանտարին Պերուի մշակութային կարևորագույն կենտրոններից է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 1500-550 թվականներին: 

 

Պարբերականը գրում է, որ միջանցքում հայտնաբերվել է 37 ֆունտ (17 կգ) կշռող մեծ կերամիկական սալիկներ։ 

 

Տեղացիներն այս վայրն ասոցացնում են հզորության և բարգավաճման հետ։Չավինները հայտնի են իրենց առաջադեմ արվեստով, որը հաճախ ներկայացվում է թռչունների և կատվազգիների պատկերներով:

 

Հաղորդվում է նաև, որ ըստ հնագետների՝ տաճարը դեռևս հետազոտության կարիք ունի, պետք է պեղումներ կատարվեն։

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1985 թվականին Չավին դե Հուանտարը հռչակել է որպես համաշխարհային ժառանգություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250