Մի մոռացեք Ձեր կնոջը, թանկ կարժենա․ Վլադիմիր Պուտինը՝ զրուցակցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցելով ապագա տեխնոլոգիաների ֆորումի «Հաշվարկներ ու հաղորդակցություններ։ Քվանտային աշխարհ» լիագումար նիստի քննարկմանը, ասել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչպես է ինչ-որ հարցով որոշում կայացրել։ 

 

«Պատասխանը շատ պարզ է։ Ես անընդհատ մտածում եմ այդ մասին՝ օր ու գիշեր։ Ես քնում եմ - մտածում եմ դրա մասին, արթնանում եմ - մտածում եմ դրա մասին: Ինչ-որ հարցի լուծումը միանգամայն անսպասելի է գտնվում»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
 

Նրա զրուցակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի գիտաշխատող Իլյա Սեմերիկովն իր հերթին ասել է, որ այս գործընթացը կլանում է իր ողջ ժամանակը և ուշադրությունը։
 

«Ամեն ինչ ... պտտվում է երկու բանի շուրջ՝ քվանտային համակարգիչ ու մարդիկ: Սրանք այն երկու բաներն են, որոնք ինձ համար ամենահետաքրքիրն են կյանքում»,- խոստովանել է նա:
 

«Մի մոռացեք Ձեր կնոջը, դա թանկ կարժենա Ձեզ»,- ժպտալով խորհուրդ է տվել Պուտինը։ «Ձեր կինը նույնպես հերոս է»,- հավելել է նա։
 

Վերադառնալով լուրջ տոնայնության՝ պետության ղեկավարը, դիմելով Սեմերիկովին, նշել է. «Ձեզ կարելի է միայն նախանձել, ինչպես նաև կարեկցել այն մարդկանց, որոնք կարոտով մտածում են, որ վաղն աշխատանքի են։ Բայց Դուք չեք ուզում աշխատանքից հեռանալ»։
 

«Այո, սա երջանկություն է, սա է երջանկությունը, երբ մարդն ապրում է այն գործով, որին նվիրել է իր կյանքը»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։

Քաղաքականություն