
Կիևում արգելել են ռուսերեն երգեր լսել հասարակական վայրերում

Կիևում արգելվել է հասարակական վայրերում ռուսերեն երգեր լսելն ու գրքեր կարդալը, ինչպես նաև ռուսալեզու մշակութային այլ ապրանքների հրապարակային օգտագործումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնական պորտալը։
Արգելքը ներառում է ռուսալեզու գրքեր, արվեստի ալբոմներ, աուդիովիզուալ ստեղծագործություններ, երաժշտական ձայնագրություններ, ձեռագործ աշխատանքներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, համերգներ և ծառայություններ։ Խոսքը նաև պատմական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող նյութամշակութային օբյեկտների մասին է։
2022 թվականի հոկտեմբերին ամբողջ Ուկրաինայում արգելվեց ռուս կատարողների երգեր նվագել հասարակական տրանսպորտում, ինչպես նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Արգելքը ազդել է նաև ռուս կատարողների համերգների վրա։