«Մենք Amazon-ը չենք»․ ՄԹ-ի պաշտպանության պետքարտուղարը՝ Ուկրաինայի ղեկավարությանը
Արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետքարտուղար Բեն Ուոլիսը։
Փոխարենը, ըստ պաշտոնյայի, իրենք քննադատություն են լսում Կիևից այն բանի համար, որ ՆԱՏՕ երկրները հրաժարվել են արագացված ընթացակարգով երկիրն ընդունել դաշինք։
«Ձեզ դուր է գալիս, թե ոչ, մարդիկ ուզում են մի փոքր երախտագիտություն տեսնել: Երբեմն դուք երկրներին խնդրում եք հրաժարվել զենքի սեփական պաշարներից»,- ասել է Ուոլիսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հանրային ֆորումի ժամանակ:
Նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններն իրեն տրամադրել են ուկրաինական զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությունների ցուցակ, որը հիշեցրել է խանութ գնալու մասին։ «Գիտե՞ք, մենք Amazon-ը չենք: Ես դա նրանց ասել եմ անցյալ տարի, երբ 11 ժամ քշեցի, որ ինձ հանձնեն ցուցակը»,- հավելել է Միացյալ Թագավորության պաշտպանության պետքարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...