ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկ քաղաքում փոթորիկ է մոլեգնում. քամին ծառեր է տապալել
ՌԴ-ի Օմսկ քաղաքում փոթորիկ է մոլեգնում. մարդիկ անձրևների պատճառով շարժվում են մինչև ծնկները ջրի մեջ, իսկ քամին տապալում է ծառերը: Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Օմսկում հորդառատ անձրևները՝ միախառնված կարկուտի հետ, իսկական ջրհեղեղ են առաջացրել՝ մարդիկ քայլում են փողոցով՝ մինչև ծնկները թրջվելով, իսկ մեքենաները բառացիորեն լողում են ջրի վրա։ Քաղաքի որոշ հատվածներ հեղեղվել են, այդ թվում՝ ստորգետնյա անցումներ։
Տարածաշրջանում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ուժեղ քամին՝ վայրկյանում 25 մետր պոռթկումներով, մի քանի ծառ է տապալել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է տեղի բնակիչներին սահմանափակել տեղաշարժը քաղաքում և մեքենաները չկայանել փողոցների վտանգավոր հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին
Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցները դաշան ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին՝ այլ հյուրերի ոչ պատշաճ պահվածքից բողոքելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռուս իրավաբանի վրա «զելյոնկա» լցնում. 2-րդ աստիճանի այրվածք է ստացել
Մոսկվայի մարզի իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Ելենա Պոնոմարևան, ում վրա նախօրեին «զելյոնկա» էին լցրել, ստացել է աչքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան մխրճվել է արգելապատնեշի մեջ, օդ բարձրացել ու վայրէջք կատարել խանութի տանիքին. ՌԴ
ՌԴ-ի Խակասիայի հանրապետությունում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է արգելապատնեշի մեջ, օդ բարձրացել ու վայրէջք կատարել խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում տղամարդը քարի նետումով քանդել է փետրվարյան երկրաշարժից վնասված շենքը
Թուրքիայի Մալաթիա քաղաքի տեղաբնակ թուրք «Հերկուլեսը» քարի նետումով քանդել է փետրվարյան երկրաշարժից վնասված բնակելի շենքը...