18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին
Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցները դաշան ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին՝ այլ հյուրերի ոչ պատշաճ պահվածքից բողոքելու համար. այժմ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ թուրքերը փորձում են գործը «փակել» ոստիկանների հետ: Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Թուրքական «Nox Inn Deluxe Hotel» հինգաստղանի հյուրանոցի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին՝ այլ հյուրերի ոչ պատշաճ պահվածքի մասին բողոքի պատճառով. պատշգամբից շշեր են նետել նրանց վրա։ Ինչպես պարզել է լրատվականը, այս հյուրանոցից վաղուց են բողոքում հատկապես անկիրթ ու կոպիտ անվտանգության աշխատակիցներից, որոնք անընդհատ բղավում են հանգստացողների վրա։ Ոմանք նույնիսկ գրել են, որ հյուրանոցում մանկապիղծ է աշխատել, որին ծածկել է տեղի ադմինիստրացիան։
Այն բանից հետո, երբ ռուս զբոսաշրջիկը կապ է հաստատել ընդունարանի հետ, հյուրանոցի աշխատակիցները միջամտել են։ Բայց հանցագործներին պատժելու փոխարեն ծեծի են ենթարկել ռուս զբոսաշրջիկին: Մինչ երկու աշխատակիցները պահում էին տղամարդուն, երրորդը դաժան ծեծի է ենթարկել նրան, և ոչ ոք նույնիսկ չի ամաչել, որ տեղի ունեցողը նկարահանել է տուժածի կինը։
Ծեծից հետո կինը փորձել է հյուրանոցից շտապ օգնություն կանչել ամուսնու համար, սակայն աշխատակիցները կոպտորեն անտեսել են նրա խնդրանքը։
Արդյունքում տղամարդը, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիվանդանոց, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռուս իրավաբանի վրա «զելյոնկա» լցնում. 2-րդ աստիճանի այրվածք է ստացել
Մոսկվայի մարզի իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Ելենա Պոնոմարևան, ում վրա նախօրեին «զելյոնկա» էին լցրել, ստացել է աչքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան մխրճվել է արգելապատնեշի մեջ, օդ բարձրացել ու վայրէջք կատարել խանութի տանիքին. ՌԴ
ՌԴ-ի Խակասիայի հանրապետությունում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է արգելապատնեշի մեջ, օդ բարձրացել ու վայրէջք կատարել խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում տղամարդը քարի նետումով քանդել է փետրվարյան երկրաշարժից վնասված շենքը
Թուրքիայի Մալաթիա քաղաքի տեղաբնակ թուրք «Հերկուլեսը» քարի նետումով քանդել է փետրվարյան երկրաշարժից վնասված բնակելի շենքը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևի հետևանքով Իսպանիայի Սարագոսա քաղաքը հեղեղվել է
Իսպանիայի Սարագոսա քաղաքին հարվածել է սաստիկ փոթորիկը: Հորդառատ անձրևի հետևանքով հրշեջների և սուզվող խմբերի կողմից իրակա...