Հասարակություն

Վաղը նշված ժամերին մի շարք փողոցներ փակ կլինեն, այդ թվում նաև Հանրապետության հրապարակը

Վաղը նշված ժամերին մի շարք փողոցներ փակ կլինեն, այդ թվում նաև Հանրապետության հրապարակը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ:

 

Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:

 

Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run գիշերային վազքարշավը, որն անցնելու է նշված փողոցներով:

 

Հուլիսի 5-ին տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի 19:30-ին՝ Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում:

 

19:00-ից մինչև 20:00-ն փակ կլինի Հանրապետության հրապարակը:

 

[29c124673e2f388253ffb16a7d9a3dd6.jpg]

 

[b2927bbd58d769154ef836ece6770d11.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250