ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հարբած աղջիկը գիշերը ներխուժել է ուրիշի տուն և մտել զույգի անկողին
ՌԴ-ում հարբած աղջիկը գիշերը ներխուժել է ուրիշի բնակարան, մտել զուգարան, հետո էլ` քնած զույգի անկողին: Այս մասին հայտնում է SHOT-ը, ապա հավելում, որ Նովոսիբիրսկում դա տեղի է ունենում այն դեպքում, եթե գիշերը մոռացել եք փակել դուռը:
Ինչպես պատմել է Տրոլեյնայա փողոցի բնակարանի տանտիրուհի Ուլյանան` գիշերվա ժամը մոտ երեքին անկողնում իրեն արթնացրել է անհասկանալի իրարանցումը։ Նա մտածել է, որ ընկերն է արթնացել, վառել է լույսը և անկողնում տեսել անկոչ հյուրին։
«Ամեն ինչ տարօրինակ երազի էր նման՝ անծանոթը ներկայացավ որպես Լերա, մլավեց և գուլպաները գցեց սեղանին»,- պատմել է զույգը։
Աղջկան մեծ դժվարությամբ դուրս են հանել բնակարանից. նա դիմադրել և վրդովվել է, ապա նշել, որ զույգը փչացնում է իր առավոտը:
Ոստիկանները ժամանել են, երբ գիշերային հյուրն արդեն հեռացել էր։ Ավելի ուշ պարզվել է, որ Լերան ապրում է այլ տանը, և այդ տարածք որպես հյուր է եկել։ Ընկերների խոսքով՝ աղջիկը ալկոհոլի հարցում չափն անցել է, քանի որ անչափ կարոտել է իր ընկերոջը, որը ծառայում է բանակում։
Ինքը՝ Լերան, հրաժարվել է բացատրել իր պահվածքի պատճառները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ժամանած ուղևորի աղիներում 300 հազար դոլարի 120 պարկուճ կոկաին են հայտնաբերել
Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրաց...
Ահազանգ․ Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. Ադրբեջանցի օգտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ փոշմանում արածիս համար». Դավիթ Ավետիսյան
«Չեմ փոշմանում արածիս համար. ես չեմ հայհոյել, որովհետև ճշմարտությունը երբեք վիրավորանք կամ հայհոյանք չի»,- ազատ արձակվել...
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․ «Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին...