ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանի ցանկացած զբոսանք սադրանք է քաղաքացու նկատմամբ»․ Թագուհի Թովմասյան
Երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երեւանի փողոցներում եւ դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ առումով բողոք, դժգոհություն ունեն ու փորձում են այն արտահայտել: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես որեւէ տեղեկություն չունեմ, թե արդյո՞ք Վարուժան Ավետիսյանի որդին հասցրել է մի բան ասել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին որեւէ իմաստով չի կարելի մոտենալ։ Նախկինում նա փողոցներում քայլում էր, մարդիկ մոտենում էին, նկարվում նրա հետ, հյուրասիրություններ անում»,-ասել է նա։
Ըստ Թովմասյանի՝ սա դատապարտելի է, Նիկոլ Փաշինյանի ցանկացած զբոսանք սադրանք է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային-ժողովրդավարական բեւեռը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը ձերբակալվել է։ Դեպքի վերաբերյալ գրառում էր կատարել նաեւ Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրելով․ «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...