ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ից մեկնաբանել են Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը հայտարարել է, որ Ֆրանսիայում ճգնաժամի պատճառն անխոչընդոտ ներգաղթն է։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ֆրանսիայում անկարգությունները հնարավոր են դարձել իշխանությունների անհեռատես միգրացիոն քաղաքականության շնորհիվ։
«Նապոլեոնն այժմ շրջվում է իր գերեզմանում: Ահա թե ինչ է լինում, երբ թույլ ես տալիս անխոչընդոտ ներգաղթ դեպի քո երկիր»,- գրել է Սթոունը։
Կիրակի գիշերը Ֆրանսիայում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը գերազանցել է 450-ը, BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ իրավապահները բերման են ենթարկել 486 մարդու։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի մահվանից հետո։
Չորս օրվա ընթացքում ցուցարարները թալանել են ավելի քան 200 խանութներ, սուպերմարկետներ և բանկեր: Տուժել է նաև ծխախոտի շուրջ 250 խանութ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...