Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հայկական «Air Dilijans» ավիաընկերության հիմնադրի դեմ
Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 190 ֆիզիկական եւ 290 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ցանկում է հայտնվել վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը վերսկսել է թռիչքները դեպի Ռուսաստան։ Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։
Սահմանափակումների տակ է հայտնվել ոչ միայն վրացական ավիաընկերությունը, այլեւ նրա ղեկավարությունը, մասնավորապես Georgian Airways-ի տնօրեն, Ltd Piloti (404541830) եւ «Air Dilijans» հայկական ընկերության սեփականատեր Թամազ Գաիաշվիլին»,-նշում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա» («Aircompany Armenia») ընկերությունն 2023թ-ի մարտին հայտարարել էր, որ վերանվանվելու է «Air Dilijans»: 2015 թ. դեկտեմբերին հիմնադրված այս ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում 2016-ի ամառվանից, հայտնել է, որ անվանափոխության պատճառն այս պահին Հայաստանում համահունչ անվանումներով մի շարք ընկերությունների առկայությունն է:
«Որոշումը կայացվել է մեր ուղեւորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու եւ ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով»,- հայտարարել է ավիափոխադրողը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ
«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս...
Երեկ կտրուկ թանկացումից հետո՝ Մոսկվայից ավիատոմսերն կրկին էժանացել են
Արտերկիր ավիատոմսերի գները ճշգրտվել են հունիսի 24-ի աճից հետո։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորնե...
Արցախում հաջորդ շաբաթվանից կրկին սահմանափակումներ են մտցվելու. պետնախարար
Այսօր Արցախի կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրա...
ԵՄ առաքելության դիտորդները Հայաստանում ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում
ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում. տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելո...