Երեկ կտրուկ թանկացումից հետո՝ Մոսկվայից ավիատոմսերն կրկին էժանացել են

Արտերկիր ավիատոմսերի գները ճշգրտվել են հունիսի 24-ի աճից հետո։ 

 

Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

 

«Արտերկիր տոմսերի արժեքը նորմալացել է նախօրեին գների թռիչքից հետո։ Կան նաև ծայրահեղ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Շատ թանկ և անհարմար է թռչել Թբիլիսի և Բելգրադ։ Մնացած գները սովորական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Այսպես, կիրակի Մոսկվայից Դուբայ Emirates-ի չվերթի ուղեբեռով թռիչքի արժեքը կազմում է 48 հազար ռուբլի կամ մոտավոր 220 հազար ՀՀ դրամ: Երկուշաբթի «Պոբեդա» ավիաընկերության ուղիղ չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 20,5 հազար ռուբլի կամ 94 հազար ՀՀ դրամ: 

 

«Աերոֆլոտ»-ի երեկոյան չվերթը Ստամբուլ առանց ուղեբեռի հունիսի 25-ին արժե 25 հազար ռուբլի կամ 114 հազար ՀՀ դրամ։ Ընդ որում, հաջորդ շաբաթ «Պոբեդա»-ով կարելի է թռչել 13,5 հազար ռուբլով կամ 62 հազար ՀՀ դրամ, նշել են ասոցիացիայում:

 

Կիրակի օրը Սոչիում տեղափոխությամբ Երևան չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի կամ 117 հազար ՀՀ դրամ: 

 

Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթների տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվում են 29,3 հազար ռուբլուց կամ 133 հազար ՀՀ դրամից:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ