Արցախում հաջորդ շաբաթվանից կրկին սահմանափակումներ են մտցվելու. պետնախարար
Այսօր Արցախի կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.
1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.
Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք»,- գրել է պետնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ
«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս...
Երեկ կտրուկ թանկացումից հետո՝ Մոսկվայից ավիատոմսերն կրկին էժանացել են
Արտերկիր ավիատոմսերի գները ճշգրտվել են հունիսի 24-ի աճից հետո։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորնե...
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հայկական «Air Dilijans» ավիաընկերության հիմնադրի դեմ
Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 190 ֆիզիկական եւ 290 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ցանկում է հայտնվել վրացակ...
ԵՄ առաքելության դիտորդները Հայաստանում ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում
ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում. տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելո...