Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում 25 ուղևոր ողջ-ողջ այրվել է ավտոբուսի մեջ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Բուլդհանա շրջանում ավտոբուսի 25 ուղևոր ողջ-ողջ այրվել է այն բանից հետո, երբ տրանսպորտային միջոցը բռնկվել է, հայտնում է Press Trust of India-ն՝ վկայակոչելով…

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Բուլդհանա շրջանում ավտոբուսի 25 ուղևոր ողջ-ողջ այրվել է այն բանից հետո, երբ տրանսպորտային միջոցը բռնկվել է, հայտնում է Press Trust of India-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

 

Բուլդհանայի ոստիկանության ղեկավար Սունիլ Կադանսեն պարբերականին հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսի անվադողը պայթել է, տրանսպորտային միջոցը բախվել է սյանը: Ավտոբուսում գտնվող 33 ուղևորներից 25-ը ողջ-ողջ այրվել են: Մյուս ութ ուղևորները շտապ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250