ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանում «Honda»–ն բախվել է բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտների
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել՝ առավոտյան ժամը 10։25-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևով ընթացով բեռնատարին։ Բախման հետևանքով բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդի հետիոտներին։
Նշվում է, որ վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդները սթափության քննություն են անցել, նրանք եղել են սթափ վիճակում։
Իրավապահները պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Մեյմանդարի շուկայում․ մանրամասներ
Մեյմանդարի շուկայում երեկ՝ հուլիսի 4-ի երեկոյան, կուտակված աղբի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին Auroranews-ի հետ զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգիպտոսում 13-հարկանի շենք է փլուզվել․ մարդիկ մնացել են փլատակներում
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13–հարկանի բնակելի շենքի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով մարդիկ հայտնվել են փլատակներում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախալքալաքում պտտահողմ է․ օգտատեր
Համացանցում օգտատերերը հրապարակել են տեսանյութ, որում, ինչպես իրենք են պնդում, ժամեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած պտտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս տղամարդը Թաիլանդում նետվել է տաճարի տանիքից և մահացել
Թաիլանդում ռուս տղամարդը տաճարի տանիքից նետվել և մահացել է։ Այս մասին հայտնել են թելեգրամյան ալիքները։ Դեպքը տեղի է ունե...