ID քարտերով Վրաստան այցելելու համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ վավերացման

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կհատեն առանց մուտքի արտոնագրերի: Վավերացման ենթակա համաձայնագրի մանրամասներն ԱԺ արտահերթ նիստին ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

 

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի հունվարի 12-ին Հայաստանը և Վրաստանը ստորագրել էին փաստաթուղթ, որի նպատակն էր հնարավորություն տալ երկու պետությունների քաղաքացիներին փոխադարձ ճամփորդել՝ առանց մուտքի արտոնագրերի, միայն նույնականացման (ID) քարտերով: Այսօր արդեն համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման:  

 

«Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը»,- ասել է Մնացական Սաֆարյանը:

 

ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ այսօր կիրազեկվի՝ երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու:

Քաղաքականություն