Ռուսական բազայի անձնակազմերի կողմից ուսումնական թռիչքներ՝ Հայաստանի երկնքում
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ևբանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
ՄիԳ-29-ի օդաչուները մշակել են բանակային ավիացիայի օդային քողարկումը լեռնային կիրճերում թռիչքների ժամանակ, ինչպես նաև բարդ ու բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել:
«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները վերատեղակայվել են միավորման պահեստային օդանավակայանում։ Թռիչքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակությունը մարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը
Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահման...