Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հաղորդել ենք նախորդիվ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 23֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Նմանատիպ հոդվածներ
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ: Վթարը տեղի է ունեցել մայրուղու Իվացևիչի և Բարանովիչի միջև ընկա...
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձ...
Ադրբեջանը Երասխում կրակ է բացել տրակտորի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ն...
Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում...