ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է դարձել Մոսկվայի մարզում հերթական խոցված անօդաչու թռչող սարքի մասին

Հայտնի է դարձել մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը խփվել է առավոտյան՝ նախնական, Մոսկվայի մարզի Դոմոդեդովո շրջանում։ Այս մասին հայտնում է Telegram 112 ալիքը։

 

112-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում այս պահին աշխատում են շտապօգնության ծառայությունները։ Տարածքն այժմ շրջափակված է։

 

Առավոտյան Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ զինվորականները երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Վորոբյովը պարզաբանել է, որ արդեն հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ Միջադեպի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չեն եղել։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղի մոտ երկու անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Գյուղի բնակիչները ժամը 5:30-ի սահմաններում երկու պայթյուն են լսել՝ հինգ րոպե տարբերությամբ։

 

Նաեւ հունիսի 21-ի առավոտյան հաղորդվել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Նոր Մոսկվայի Լուկինո գյուղի մոտ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Պատահարներ