Պենտագոնը 6 միլիարդ դոլարի սխալ է հայտնաբերել Ուկրաինային զենքի մատակարարումների հաշվարկում
ԱՄՆ-ը գերագնահատել է վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինա ուղարկված զենքի արժեքը 6,2 միլիարդ դոլարով, ինչը ավելցուկ է ստեղծել, որը կծախսվի զենքի հաջորդ մատակարարումների վրա: Այս մասին գրում է Rbc.ru` հղում անելով Associated Press-ին:
Հաշվապահական սխալի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ Պենտագոնի պահեստներից սարքավորումները հանելիս հաշվի է առնվել պահեստներ հասած փոխարինման արժեքը, այլ ոչ թե զենքերը: Այս ֆինանսական տարում սխալ հաշվարկներ են արվել 3,6 միլիարդ դոլարով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին` 2,6 միլիարդ դոլարով:
«Դա պարզապես կվերադառնա այն դրամարկղին, որը մենք հատկացրել ենք՝ Պենտագոնի պահեստներից զենքի հետագա դուրսբերման և Ուկրաինա տեղափոխելու համար»-, պարզաբանել են գերատեսչությունում։
Հունիսի կեսերին Պենտագոնը հայտնել էր, որ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մոտ 40 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության համար, իսկ նոր գնահատմամբ՝ ԱՄՆ իրական օգնությունը կազմում է մոտ 34 միլիարդ դոլար, հայտնում է գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում...
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձ...
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերա...
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ: Վթարը տեղի է ունեցել մայրուղու Իվացևիչի և Բարանովիչի միջև ընկա...