Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ այն ապօրինի է․ Լուազո
Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով։
«Մենք ցանկանում էինք ինքներս հավաստիանալ և գնահատել իրավիճակը և նաև տեսնել, թե ինչպես է աշխատում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը արդեն չորս ամիս է, ինչ աշխատում է սահմանի երկայնքով։ Երեկ Երևանում պաշտոնյաների հետ հանդիպում ունեցանք, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսօր եղել ենք Գորիսում, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի, Գորիսի համայնքապետի, Հայաստանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ և նրանց հետ զրուցել 44-օրյա պատերազմի և Լաչինի միջանցքի արգելափակման մասին։
Նաև մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին և սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, որտեղ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք։ Մենք նաև տեղեկացանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ադրբեջանցիները փորձում էին դրոշ բարձրացնել։ Ես կցանկանամ խիստ ուղերձ հղել՝ ինչքան էլ Հայաստանը նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը ևս նվիրված է խաղաղությանը։ Եվրամիությունը իր ջանքերն է գործադրում, որպեսզի հեշտացնի կապերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև»,- ասել է Լուազոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ջանքեր է գործադրում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայությունը պետք է նպաստի այդօրինակ լարվածության նվազեցմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...