ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական խաբեության մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարներ շորթելու մի հին խաբեության մասին, որը նոր թափ է ստացել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` տեսանյութ հրապարակելով։
«Ձեր բարեկամներից մեկին, որը Հայաստանում չի, գտնում են Facebook-ով կամ Instagram, նրա հաշվի «կլոնն են» սարքում, հետո էլ գիշերը գրում են, որ շտապ գումար է պետք։ Պատճառները տարբեր են։ Բնականաբար, մարդիկ փոխանցում են, հետո էլ այդ գումարը վերածվում է կրիպտո արժույթի ու կորում։ Ահռելի գումարներ են տանում, գրում են, որ շտապ բժշկի պետք է գնան, ստուգվեն ու նմանատիպ բաներ»,– ասում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` խնդիրը պարզ լուծում ունի` պետք է ուղղակի բացել հաշիվը, համոզվել, արդյոք իրենց քեռին է, հորեղբայրն է կամ մեկ այլ հարազատ ու բարեկամ, դրանից հետո միայն որոշել գումարը փոխանցել, թե ոչ։
Մեդիափորձագետը վստահեցնում է` նոր ստեղծված այդ «կլոն» օգտահաշիվները խաբեբաները մանրակրկիտ են սարքում։
Նմանատիպ հոդվածներ
Սուդանում երկու հայ կին սովամահ են եղել․ պաշտոնական Երևանը հաստատում է․ ԶԼՄ
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խ...
Կասկածելի գործարք և առեղծվածային գործարար․ Երուսաղեմի հայերը վրդովված են Հին քաղաքում էլիտար կառուցապատմամբ
Երուսաղեմի հայ համայնքի հանգիստը խաթարվել է անշարժ գույքի կասկածելի գործարքի մասին հաղորդումների պատճառով, որոնք իբր կատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է Եղեգնաձորում սպանության փորձի մեջ մեղադրվողը․ մանրամասներ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների հետ:...
ՊՊԾ պետի արձագանքը՝ Աշոտ Փաշինյանի՝ պետական պահպանությունից օգտվելու մասին հարցին
ՀՀ վաչապետին ենթակա Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անհնար է համարում պարզաբանել, թե ի՞նչ սկզբ...