ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա շոուի հարթակ չի, Դավիթ Տոնոյանն ուզում էր բանավիճել Փաշինյանի հետ. Անդրանիկ Քոչարյան
Ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել նիստերին, որովհետեւ չի ցանկանում առնչվել փաստերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Իրենք ամեն կատարվողը թատրոն են համարում, իրենք կարող են ամսի 27-ին գալ եւ իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց»,- ասել է նա։
Լրագրողի հարցին, թե Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում, Քոչարյանը պատասխանեց․ «Եթե հարցեր կան հրամանատարական շտաբում ոչ իրասու մարդկանց լինել-չլինելու մասին, սպասեք ամսի 27-ին»։
Քոչարյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ունի իր ձեւաչափը, տեսակետների բախման հարթակ չէ, դրա համար էլ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր մասնակցությամբ բաց նիստի առաջարկը մերժվել է։
«Ինքը կարող էր գալ այստեղ, մենք գնայինք իր մոտ այս ֆորմատով նաեւ, բայց ինքն ասում էր՝ գամ եւ ուղիղ եթերում բանավեճեմ, բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»,- ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...