ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր գծից հետո Արցախում ադրբեջանական անձնագիր ու մանաթ կբաժանեն. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, թե ինչ է նշանակում կարմիր գիծ: Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ասում է՝ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ադրբեջանն Արցախն ընդունի իբրև կողմ, ոչ թե ինչպես հիմա՝ պահանջելով, որ Արցախի նախագահը հանձնվի, բոլոր պետական կառույցները լուծարվեն։
Այդպիսի պայմաններում դու ոչ մի բանակցություն չես կարող ունենալ, որովհետև դա նշանակում է՝ ենթարկվում ես։ Մեր և Ադրբեջանի համար նոյեմբերի 9-ը և մայիսի 9-ը երկու տարբեր, հակառակ նշանակության օրեր են։ Մեզ մոտ մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է, հաղթանակի օրը, իրենց մոտ՝ նոյեմբերի 9-ը։ Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու»։
«Կարմիր գիծն այն է, որ կամ պիտի ենթարկվես կամ պիտի պայքարես: Մենք հասկանում ենք, հենց որ անցավ կարմիր գիծը, մյուս քայլը լինելու է անձնագիր բաժանելը, մանաթը մտցնելը, և մեզ բերելու են Ադրբեջանի կազմ: Մարդիկ հարցնում են` ինչ է պայքարը: Պայքարը շատ պարզ է. ամեն օր մենք պետք է առավոտյան վեր կենանք և հասկանանք` մենք ինչ ենք անում մեր գործերի մեջ, որ ավելի պատրաստ լինենք այս իրավիճակից դուրս գալու»,- նշել է Վարդանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...