ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա բացի «Հ1»-ից, նաեւ այլ ալիքներ է բռնում. հեռուստացույց` Աննա Վարդապետյանի համար
Մի խումբ փաստաբաններ այսօր՝ հունիսի 19-ին, ակցիա են իրականացրել գլխավոր դատախազության շենքի դիմաց. նրանք հեռուստացույց էին բերել, որ նվիրեն գլխավոր դատախազին:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է.
«Վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ փաստաբանի նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքը այս տարվա ընթացքում: Դեպքից հետո Փաստաբանները ակումբի նիստ հրավիրվեց եւ նրանք մտահոգություններից բացի նաեւ առաջարկություններ ներկայացրին, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր մեղավոր անձինք որոշակի պատասխանատվություն կրեն: Առայժմ մենք որեւէ արձագանք չունենք:
Ուրբաթ տեղի ունեցավ երթ դեպի ԵՄ գրասենյակ, այսօր որոշել ենք գլխավոր դատախազության դիմաց այս ակցիան անենք: Ակցիայի իմաստը այս հեռուստացույց է, որը ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրել գլխավոր դատախազին»,-ասել է փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...