ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ֆրանսիայի Դյու-Սևր դեպարտամենտում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հրապարակվել է շրջանի վարչակազմի թվիթերյան էջում։
«Այսօր առավոտյան` ժամը 04:27-ին, երկրաշարժ է զգացվել Դյու-Սևր դեպարտամենտում։ Գործողություններ են իրականացվում ահազանգերին արձագանքելու և շենքերի վիճակը ստուգելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ երկրի արևմուտքում ժամը 18:38-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Որոշ ժամանակ անց նշված տարածքում 3,1 և 4,4 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։
Որոշ համայնքներում շենքեր են վնասվել։ Ծովափնյա Շարանտի դեպարտամենտի Կուրսոն քաղաքում եկեղեցի է վնասվել, Արսե կոմունայում փլուզվել է տաճարի աշտարակների մի մասը։ Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տների պատերի վրա ճաքեր են առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ. Խորվաթիա
Mercedes-ի վարորդը խորվաթական Զագրեբի հարավում գտնվող առևտրի կենտրոնի կայանատեղիում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդնի բազմահարկ բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
ՌԴ-ի Բելգորոդ քաղաքի կենտրոնում գտնվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլիպիններում ավելի քան 120 ուղևորով մարդատար նավ է հրդեհվել
Ֆիլիպիններում հրդեհվել է մարդատար նավ, որում եղել է 120 ուղևոր և նավի անձնակազմը, փրկարարական աշխատանքներ են տարվում, հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է բեռնատարին. վարորդը տեղում մահացել է
Թուրքական IHA լրատվական գործակալությունը հրապարակել է ռուս զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի և կայանված բ...