ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին
Հունիսի 18-ին, ժամը 12։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել․ մասամբ վնասվել է ավտոտնակի տանիքը։
Փրակարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մոտենալը։
[b0881ee19788b6ba892d50579eaab3b5.jpg]
[ddd1c2c88c687f59ab539f52b0426d4a.jpg]
[283c645888103376fb0e9b7f4385601f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Հաղարծին գյուղի մոտակայքում․ կան տուժածներ
Հունիսի 18-ին, ժամը 11։52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT
Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է...
Հրդեհ` Արթիկ քաղաքի գիշերային ակումբում
Հունիսի 18-ին՝ ժամը 03։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվե...
Ավտովթար՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում. կա արգելափակված քաղաքացի
Հունիսի 18-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտ...