Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն Կիևի մերձակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության 5 համակարգեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կիևի մերձակայքում ոչնչացրել են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության 5 համակարգեր։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Եթե մենք քանդեցինք Կիևի մերձակայքում գտնվող հինգ Patriot համալիրներ, ապա ինչո՞ւ պետք է քանդենք Կիևի կենտրոնում գտնվող որևէ շենք և շինություն։ Նման սահմանափակումներ չկան։ Մենք դա չենք անում մի շարք պատճառներով»,- ասել է Պուտինը ֆորումում՝ պատասխանելով Ռուսաստանում անօդաչու սարքերի հարձակումների մասին հարցին։ Նախագահը հրաժարվեց մանրամասնել, թե ինչ նկատառումների մասին է խոսքը:
Ամբողջովին պարզ չէ, թե ինչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում էր «5 Patriot համալիրների» մասին։ Պաշտոնապես Ուկրաինայի զինված ուժերը ստացել են երկու Patriot համալիրներ, որոնցից յուրաքանչյուրն ունի վեց արձակման կայան։ Մեկ մարտկոցը տրամադրել է ԱՄՆ-ը, երկրորդը՝ Գերմանիան։
Պուտինն իր ելույթի ժամանակ հավելել է, որ անօդաչու սարքերի հարձակումները Բելգորոդի շրջանի և Կրեմլի վրա Մոսկվային պատասխան գործողությունների սադրելու փորձ էր։ «Բոլորը սպասում են, որ մենք սկսենք կոճակներ սեղմել, բայց մենք դա չենք անի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ․ Էդմոն Մարուքյանի գրառումը
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և...