ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դոգի» վարկանիշը 1,5% ա, ՀՅԴ-ինը՝ 1%, գնացեք, ձեր 133 տարով «Դոգի» հետ մրցեք. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը բացատրել է` իշխանությանը «մեղր քսած չի»:
«Ինձ միշտ հետաքրքիր է` երբ ասում եք 133 տարվա, ուզում եմ հասկանալ` գինի՞ է, ի՞նչ է: Ուզում եմ ասել, որ 133-ը չի կարևոր, կարևորը, թե ինչ արդյունք եք գրանցել», - ԱԺ-ում հայտարարեց նա` դիմելով Դաշնակցությանը:
Ալեն Սիմոնյանի խոսքովׇ, 133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բոլոր իշխանությունների հետ համագործակցել է:
«Մաքրում-մաքրում ենք ձեր համագործակցության հետևանքը, չենք կարողանում մինչև հիմա մաքրել», - նշել է ԱԺ նախագահը:
Աժ նախագահը ասել է, թե յուրաքանչյուր իշխանության անհրաժեշտ է ընդդիմություն, բայց ընդդիմություն չկա: Նա ՀՅԴ-ին կոչ է արել գնալ ու մրցել «Դոգ»-ի հետ:
«Էտ ա ձեր մակարդակը դարձել էսօր», - ասել է Սիմոնյանը:
Մանրամասները` տեսանյութում: