Նորվեգիայի թագավորը Դանիայում ընկել է կարմիր գորգի վրա
Պաշտոնական այցով Դանիա ժամանելուց հետո Նորվեգիայի թագավոր Հարալդը ընկել է կարմիր գորգի վրա: Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը՝ Հաղորդվում է, որ նա ընկել է Դանիայի թագուհի Մարգրիթի ներկայությամբ:
86-ամյա թագավորին և նրա կնոջ Սոնյային, թագավորական նավով ժամանել են Կոպենհագեն, որտեղ նրանց դիմավորել է երկրի թագուհին:
Այնուհանդերձ, կարմիր գորգի վրա տեղի ունեցած միջադեպը չի ազդել նրա տրամադրության վրա: Թագավորը ներկաների օգնությամբ վեր է կացել ու համբուրել Նորվեգիայի թագուհուն:
Նշվում է, որ արքայական զույգը Դանիայում կլինի մինչև հունիսի 16-ը. նրանց այցը կավարտվի Օրհուսում։
[c8b843bfc304002bfeb86f8e08a8ffa8.png]
[8ef15840334655b28df302b1a3e73c46.png]
[2d91cc5686dfc78931c5b2d9ff41e385.png]
[c50f18e1a84dbef7ea773dbf59114a7d.png]