ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա անհնար է․ բացառվում է․ ԵՄ ռազմական շտաբի պետ
ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք անհնար է, դա բացառվում է։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրամիության ռազմական շտաբի պետ Էրվե Բլեժանը, ով նաև ուկրաինացի զինվորականների համար ԵՄ ուսումնական առաքելության հրամանատարն է։
Նրա խոսքով՝ Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելը նշանակում է դառնալ հակամարտության կողմ և պատերազմել Ռուսաստանի հետ։
«Ոչ ոք դա չի ուզում, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը»,- ասել է Բլեժանը՝ հավելելով, որ դաշինքը հակամարտության կողմ չէ և չի դառնա։
Ինչ վերաբերում է ուկրաինական զորքերի հակահարձակմանը, ապա, ըստ Բլեժանի, դա չի հանգեցնի հակամարտության ավարտին, և Կիևի իշխանությունները չեն կարողանա վերադարձնել տարածքները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՊՆ-ն ներկայացրել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի վնասները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի կրակի հետևանքով վնասները։ «Երա...
ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում...
Արցախի ՊԲ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարու...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...