Անգամ դրոշն էին թիրախավորել, ամբողջը ծակել էին. Երասխի բնակչուհի

«Իմ տղան էլ է այնտեղ աշխատում, այդ պահին աշխատավայրում է եղել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է տեղի բնակչուհիներից մեկը:

Լրագրողների դիտարկմանը, թե այսօր չեն աշխատո՞ւմ, բնակչուհին արձագանքել է, որ բոլորը դուրս են եկել գործարանից, վախ կա ամեն դեպքում:

 

«Պետք է բանակցեն, այս պահին այնտեղ մարդ չկա, եթե գնան, նորից կսկսեն հրաձգությունները: Կրակոցները լսել եմ, ձայները, գոռոցները, ես հենց ըտենց էլ մտածեցի, որ ուրեմն մի վիրավոր կա, որովհետև փամփուշտի ձայները լսվում էին՝ մեկ՝ տանիքին, մեկ՝ պատին, անգամ դրոշն էին թիրախավորել, ամբողջը ծակել էին, նորն այսօր են փոխել: Մոտ երեք-չորս ժամ կրակոց է եղել անդադար: Գործարանի բոլոր աշխատողներն այստեղ էին հավաքված, խուճապի չէին մատնվել, բայց, ամեն դեպքում, վտանգավոր էր, ոնց կարող էին մնալ ու աշխատել»,- պատմել է Երասխի բնակչուհին:

Քաղաքականություն