Քենիայում կրոնական աղանդի՝ սովելուց մահացած անդամների թիվը հասել է 303-ի

Քենիայում Good News միջազգային եկեղեցու մահացած անդամների թիվը հասել է 303-ի։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով այդ երկրի Կիֆիլի շրջանի պրեֆեկտ Ռոդա Օնյանչային։ Նշվում է, որ զոհերը կիրառում էին սովելու ծայրահեղ մեթոդներ։

Քենիայի ներքին գործերի և ազգային կառավարության համակարգման նախարար Կիտուր Կինդիկին ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել: 

Ավելի վաղ The Star-ը հայտնել էր, որ այս աղանդի մահացած անդամների թիվը  հասել է 179 է։ Այդ ժամանակ Ռոդա Օնյանչան հայտարարել էր, որ աղանդի 609 անդամ անհետ կորած է համարվում, որոնց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ 

 

Մայիսի 9-ին քենիական The Nation թերթը հաղորդել էր, որ Good News միջազգային եկեղեցու մահացած անդամներից հանել են ներքին օրգանները։ 

Մայիսի 1-ից փորձագետների հատուկ խումբը նշված կրոնական աղանդի անդամների մահվան հետաքննության շրջանակներում արևելյան Քենիայում արտաշիրիմված 112 դիակների դիահերձումներ է իրականացրել։ Պարզվել է, որ մեծ մասը մահացել է սովից: Այնուամենայնիվ, կան զոհեր, առաջին հերթին երեխաներ, որոնց խեղդամահ են արել։ Ոստիկանությունը չի բացառում, որ նրանց սպանել են հետագայում օրգանները հանելու նպատակով։

Քաղաքականություն